Ադրբեջանին հրետանային սպառազինություն արտահանած Սլովակիան ամեն կերպ փորձում է ցույց տալ, թե նման զենք չի հատկացրել․ «Հետք»

Ադրբեջանին հրետանային սպառազինություն արտահանած Սլովակիան ամեն կերպ փորձում է ցույց տալ, թե նման զենք չի հատկացրել․ «Հետք»
2017-2018 թթ. փաստաթղթերով դեպի Իսրայել, իսկ իրականում դեպի Ադրբեջան հրետանային սպառազինություն արտահանած Սլովակիան ամեն կերպ փորձում է ցույց տալ, թե ինքն Ադրբեջանին նման զենք չի հատկացրել: Փաստացի գործել է զենքի տեղափոխման Սլովակիա-Իսրայել-Ադրբեջան երթուղին, ու հիմա, ինչպես նախկինում, պաշտոնական Բրատիսլավան հայտարարում է, թե զենքը նախատեսված է եղել բացառապես Իսրայելի համար, չնայած որ այն վաղուց Ադրբեջանում է, ավելին՝ Ադրբեջանն այդ հրետանային միջոցները կիրառել է, մասնավորապես, իր իսկ սանձազերծած 44-օրյա պատերազմում: Գրում է «Հետքը»։

Երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները հոկտեմբերի 20-ին Նաիրի Զարյան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 22-ամյա երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են ատրճանակ՝ լիցքավորված վեց փամփուշտով, և չորս փամփուշտ:
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանական ծառայությունից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դրամի փոխարժեքն այսօր



📌 Մեկ դոլարը գնվում է 396 դրամ նվազագույն և 399 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 404 դրամ նվազագույն և 407 դրամ առավելագույն փոխարժեքով:
📌 Մեկ եվրոն գնվում է 407 դրամ նվազագույն և 417 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում՝ 428 դրամ նվազագույն և 440 դրամ առավելագույն փոխարժեքով:
📌 Մեկ ռուբլին գնվում է 3.84 դրամ նվազագույն և 4.11 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 4.15 դրամ նվազագույն և 4.40 դրամ առավելագույն փոխարժեքով:

Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևան քաղաք՝

10։00–16:00 Հ․Հովսեփյան փ․ 11, Եղբայրության փ․ 19, Մանանդյան փ․ 32 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հ․Հովհաննիսյան, Մարկվարտի փողոցների առանձնատներ, Շիրակի փ․ 4/7ա, 21, 21ա շենքեր, Շիրակի փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դավիթաշեն 4-րդ թաղ․ 1Ա, 1Բ շենքեր, Անդրանիկի փողոց և հարակից բնակիչ-բաժանորդներ,

11:00-15:00 Ռոստովյան փ. 19, 21, 25, 27 շենքեր, Սասունցի Դավթի փ. 62-73 առանձնատներ,

11:00-16:00 Նուբարաշեն 1փ. 1-21; 3փ. 1-29, 2-41; 5փ. 1-21; 6փ. 1 առանձնատներ, Նուբարաշեն 6 փողոց 1-ին նրբանցք 1 շենք,

11:00-17:00 Բաղրամյան պող. 1 և Մոսկովյան փ. 20 շենքեր, Ուլնեցի փ. 6-31 շենքեր, Մամիկոնյանց փ. 12-44, 50 առանձնատներ, Ա.Խաչատրյան փ. 15-19 առանձնատներ, Վաղարշյան փ. 26 և Փափազյան փ. 25 շենքերը, Էմինի փ. 99-120 առանձնատներ, Կոմիտասի պող. 29/2-31 շենքեր, թիվ 44 դպրոց, Թբիլիսյան խճ. 3/2, 3/3 շենքեր, Զարյան փ. 49-138 առանձնատներ, Ներքին գործերի նախարարություն միակողմանի, Տերյան փ. 68ա շենք, Կորյունի փ. 13, 13զ, 15ա շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

Արարատի մարզ`

10։00–13:00 Դաշտավան, Դարբնիկ, Զորակ և Նիզամի գյուղեր,

10։30–12:15 Արտաշատ քաղաք` Մարքսի փողոց մասնակի,

10։30–12:50 Արտաշատ քաղաք` Այվազովսկու, Կասյան, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի,

13։00-16:00 Մասիս քաղաք` «Ոռոգում ջրառ» ՓԲԸ և Հայանիստ գյուղ` «Փավրիզ», «Մելիորացիա», «Գրինֆլո», «Կարմիր խաչ», «Վիլլաշեն» ոչ բնակիչ-բաժանորդներ,

Վայոց Ձորի մարզ`

10։30–11:30 Մալիշկա գյուղ մասնակի,

Կոտայքի մարզ՝

11:00-17:00 Աբովյան քաղաք՝ Կարմիր բանակայինների թաղամաս, Վոլկովի, Ինտերնացիոնալ, Էլլարի, Բարեկամության, Երևանյան, Գառնի, Գեղարդի փողոցներ, Հանրապետության փողոց մասնակի, Էլար, Մայակովսկի գյուղեր և Բալահովիտ գյուղ մասնակի,

Գեղարքունիքի մարզ՝

11։00–14:00 Վաղաշեն բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

Թաղապետի պաշտոնները՝ լուրջ կռիվ. բունտ է հասունացել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Երեւանի թաղապետերի պաշտոնները դարձել են լուրջ կռիվ իշխանության եւ «Հանրապետություն» կուսակցության միչեւ, քանի որ իշխանությունը, համագործակցային դաշինք ունենալով «Հանրապետություն» կուսակցության հետ, պետք է նրանց էլ բաժանի թաղապետերի պաշտոններ։

Նախապես որոշված էր, որ 3 թաղապետ պետք է լքի պաշտոնը եւ հեռանա, եւ այդ պաշտոններին պետք է նշանակվեն «Հանրապետություն» կուսակցության անդամները։ Այժմ Մալաթիա-Սեբաստիա,Դավթաշեն եւ Նոր Նորք վարչական շրջանների այդ 3 ՔՊ-ական թաղապետերը մեծ բունտ են անում Ավինյանի մոտ, որ սա արդար քայլ չէ իրենց նկատմամբ, քանի որ իրենք իշխանության կողքին կանգնել եւ աջակցել են նրանց ամենավատ ժամանակաշրջանում, եւ հիմա ստիպում են լքել իրենց պաշտոնները։

Ամենավատ վիճակում գտնվում է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարը՝ Ռոման Համբարձումյանը, որովհետեւ իր շրջապատում թաղապետը հպարտորեն ասել էր, որ նա խնդիր չունի Տիգրան Ավինյանի հետ, իսկ ընտրություններից հետո այդ պաշտոնը ավելի կամրապնդի, իսկ այժմ նրա գլխին սեւ ամպեր են կուտակվել։ Այս թեժ քննարկումները շարունակվում են Նոր Նորքի թաղապետ Արմեն Մհերյանի եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետ Արման Բարխուդարյանի շուրջ եւս:

Իրավիճակը թեժ է, բայց իշխանությունը տարբերակ չունի եւ պետք է այս պաշտոնները տա «Հանրապետություն» կուսակցությանը։

Հիշեցնենք, որ նախնական որոշված է, որ «Հանրապետություն» կուսակցությանը տրվելու է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը, որը ղեկավարելու է Ռոմիկ Մխիթարյանը: Վերջինս, ըստ մեր տեղեկությունների, սպարապետ Վազգեն Սարգսյանի մտերիմներից է եղել, պատերազմի մասնակից է: Նրա տեղակալ նշանակվելու է Վաչե Վանյանը, որը եւս նույն կուսակցությունից է: Դավիթաշենը եւս կղեկավարի «Հանրապետություն» կուսակցությունը, դեռեւս որոշում են, թե ով, իսկ Նոր Նորքը՝ Տիգրան Տեր-Մարգարյանը:

Նաեւ սեւ ամպեր են կուտակվել Կենտրոնի թաղապետ Սամվել Ղուկասյանի գլխին, քանի որ որոշված է Կենտրոնի թաղապետ նշանակել Նուարդ Վարդանյանին»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Փոքրամասնության միջոցով իր քաղաքական նպատակներին է հասնում նույնիսկ քրեական «գործերով»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, նախօրեին դատարանը ևս երկու ամսով երկարաձգեց Լևոն Քոչարյանի կալանքի ժամկետը: Սակայն, մեր տեղեկություններով, իշխանությունների համար ցանկալի նման որոշման հասնելն այնքան էլ դյուրին չի եղել: Բանն այն է, որ այս գործից հրաժարվել են բազմաթիվ քննիչներ ու դատախազներ՝ վստահ, որ այն ամբողջությամբ «ջուր» է, իսկ խափանման միջոցը կալանքն ընտրելը բացարձակապես հիմնավորված չէ: Այդուամենայնիվ, իշխանություններին հաջողվել է գտնել մի քանիսին, որոնք համաձայնել են հասնել իշխանահաճո ընթացքի:

Մասնավորաբար, խոսքը քննիչներ Արման Գրիգորյանի և Հակոբ Շահբանդարյանի մասին է, որոնցից վերջինն, օրինակ՝ արդեն հայտնի է հանրությանը՝ որպես զոհվածի ծնողին առանց որևէ դժվարության կալանքի միջնորդություն ներկայացրած անձ (Աշոտ Փաշինյանի գործով), այն դեպքում, երբ բազմաթիվ քննիչներ ուղղակի հրաժարվել են այդ գործին նույնիսկ մոտենալ: Դատախազը հանրությանն ու անգամ համակարգում անհայտ անձնավորություն է՝ Արթուր Դանիել յան, որին վերջին շրջանում առավել շատ են «ուղարկում» այն գործերով, որոնց ուրիշ դատախազները չեն ցանկանում առնչվել:

Ինչ վերաբերում է դատավորին, ապա խոսքը Մասիս Մելքոնյանի մասին է, որը ոչ վաղ անցյալում եղել է Արամ Զ. Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ: Նա նիստի ժամանակ «համբերատար» լսել է բոլոր հիմնավորումները, որ Լևոն Քոչարյանը չէր կարող հարվածած լինել, այդ ամենն ընդունել է, ի հակառակ դատախազի ու քննիչի, որոնք որևէ հիմնավորում չեն ունեցել, բայց վերջում որոշել է կալանքը երկարաձգել:

Մի խոսքով, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ այս ոլորտում է հաջողում փոքրամասնության միջոցով իր քաղաքական նպատակներին հասնել: Ընդ որում, խոսքը վերաբերում է նաև ոստիկանությանը, որտեղ ևս մեծ մասը հակված չէ դառնալ մեկ անձի քաղաքական շահերի կամակատար, ուստի Փաշինյանը հույսը դրել է փոքրաթիվ բերետավորների վրա, այդ թվում՝ պարգևավճարների միջոցով»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։

Իշխող ուժը ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չի քննարկում․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Իշխանությունն այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չի քննարկում, չնայած այն բանին, որ տարածաշրջանային ռազմաքաղաքական դաշինքը, ՔՊ-ականների պնդմամբ, անգործություն է ցուցաբերել իր անդամ երկրի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը պահպանելու հարցում։ Անվտանգային ոլորտի դաշնակիցներից մշտապես բողոքող Նիկոլ Փաշինյանը, երկու օր առաջ Եվրոպական խորհրդարանի առջեւ ունեցած ելույթում ներկայացնելով 2020-ից այս կողմ ստեղծված իրավիճակը, առանց Ռուսաստանի անունը տալու, հայտարարեց․ «Մեր անվտանգային ոլորտի դաշնակիցները ոչ միայն չեն օգնել արտաքին ագրեսիայի ժամանակ, այլեւ Հայաստանում իշխանափոխություն անելու հրապարակային կոչեր են հնչեցրել»։

Իշխող ուժի ներկայացուցիչ՝ պատգամավոր Սարգիս Խանդանյանը, ով ղեկավարում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, «Հրապարակ»-ի հետ զրույցում հիշեցնում է՝ ՀԱՊԿ-ն չմիջամտեց, երբ իր անդամ երկրի՝ Հայաստանի սուվերեն տարածքները պահելու խնդիր առաջացավ։

Բողոքներից գործնական դաշտ մտնելը ենթադրում է, որ Հայաստանի ղեկավարությունը հող է նախապատրաստում տարածաշրջանային ռազմաքաղաքական դաշինքից դուրս գալու համար, որի անհրաժեշտությունը տեսնում է, օրինակ, իշխող ուժի մեկ այլ ներկայացուցիչ՝ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանը։ «Մենք կա՛մ ՀԱՊԿ-ից պետք է դուրս գանք, կա՛մ էլ մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին դադարեցնենք»,- ասել էր նա։

Սարգիս Խանդանյանը վստահեցնում է՝ «ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց այս պահին թիմի ներսում չի քննարկվում», թեեւ ՀԱՊԿ-ի աշխատանքն անարդյունավետ է համարում։ «Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին, սակայն դաշինքը չմիջամտեց եւ քաղաքական դիրքորոշում չհայտնեց այն մասին, որ Հայաստանի ինքնիշխան տարածք է օկուպացվել։ Այս իմաստով ես արդյունավետ չեմ համարում ՀԱՊԿ-ի աշխատանքը, եթե արդյունավետ լիներ, կարձագանքեր։ Ինչ վերաբերում է անդամակցությանը, ապա բազմիցս ենք ասել, որ ՀԱՊԿ-ն է կարծես թե իր ներկայությունը Հայաստանից հետ քաշել»,- ասաց արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը։

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը չցանկացավ խոսել հայ-ռուսական հարաբերությունների դիվանագիտական ճակատում տեղի ունեցող փոխհրաձգությունից։ Նա խուսանավեց հարցից՝ արդյո՞ք Հայաստանի ղեկավարի՝ արեւմտյան հարթակներում ունեցած հակառուսական ելույթները բացասաբար չեն ազդում հայ-ռուսական հարաբերությունների վրա։ «Դա իմ կոորդինացիայի տակ չէ, դրա համար չեմ կարող մանրամասն այդ հարցին պատասխանել, ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա այդ կառույցի վերաբերյալ բազմիցս հայտարարել ենք մեր դիրքորոշումը»,- մեզ հետ զրույցում նշեց Հովհաննիսյանը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Արցախի պաշտոնյաները հրավիրվում են ԱԱԾ. հերթը Սամվել Շահրամանյանինն է․ «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայություն են հրավիրվում Արցախի Հանրապետության պաշտոնյաներ, որոնք, ըստ էության, ԱԱԾ-ում հարցաքննվում են տարբեր քրեական գործերով, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության լուծարման գործընթացով:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ առաջիկայում հերթը հասնում է Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանին, որին եւս նախաքննական մարմինը խիստ հարցադրումներ ունի: Նկատենք, որ արդեն մեկ քրեական գործ կա, որ քննում է Քննչական կոմիտեն:

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հնչեցրած հայտարարությունների ու հաղորդման հիման վրա՝ քրեական գործ է հարուցվել: Վարույթը նախաձեռնվել է երկու հոդվածներով՝ Քրեական օրենսգրքի 550 հոդվածով («Զինվորական պաշտոնեական անփութությունը», որը սահմանում է՝ ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում հրամանատարի կամ պաշտոնատար անձի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետեւանքով դրանք չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) եւ Քրեական օրենսգրքի 550 հոդվածով («Մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելը կամ թողնելը», որը սահմանում է՝ առանց մարտի հանգամանքներով հարկադրված լինելու հրամանատարի (պետի) կողմից ամրությունը, մարտական տեխնիկան կամ մարտ վարելու այլ միջոցը հակառակորդին հանձնելը կամ թողնելը)։

Կարճ ասած, հող են նախապատրաստում քաղաքական իշխանությունները, որ Բաքվի բանտից եթե Արցախի 3 նախագահները Հայաստան գան, Հայաստանում անմիջապես կալանավորվեն: Ավելին՝ չի բացառվում, որ ԱԱԾ-ի կողմից առաջիկայում կալանավորումներ սկսվեն: Հանրայինին տված իր հարցազրույցում Սամվել Բաբայանը հայտարարել էր, թե ինքը քողարկված բանակցություններ է վարել Ադրբեջանի հետ, ավելին՝ ինչպես ինքը հայտարարեց, որոշ հարցերի շուրջ արդեն համաձայնության են եկել Ադրբեջանի հետ:

«Մենք Ադրբեջանի հետ պայմանավորվել էինք ավտոնոմ ռեսպուբլիկայի շուրջ, կետ առ կետ գրած էր (23 կետ)։ Ադրբեջանը համաձայնել էր»,-ասել էր Բաբայանը: Նա նաեւ ասել էր, որ Արցախի 3 նախագահներն էլ պետք է կալանավորվեն, ու հենց այդպես էլ արեց Բաքուն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Եղանակն այսօր

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 21-23-ին, 24-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 24-ի և 25-ի ցերեկն առանձին շրջաններում, 25-ի գիշերը շրջաների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ։

Քամին արևմտյան է՝ 2-4 մ/վրկ, հոկտեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն հոկտեմբերի 21-23-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևանում հոկտեմբերի 21-23-ին, 25-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 24-ի երեկոյան ժամերին, 25-ի գիշերը սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։

Աստղագուշակ հոկտեմբերի 20-ի համար․․․Կարիճներ՝ բարեհաջող և արդյունավետ օր Ձեզ սպասվում

Աստղագուշակ հոկտեմբերի 20-ի համար․․․Կարիճներ՝ բարեհաջող և արդյունավետ օր  Ձեզ սպասվում

Խոյ:

Այսօր կարող եք անսովոր վարքագիծ դրսևորել: Հավատացեք, այդ կերպ կկարողանաք լուրջ հաջողությունների հասնել: Օրվա ընթացքում հնարավոր են հաճելի, սակայն ոչ հեռանկարային, ծանոթություններ: Նոր սկսած հարաբերությունները դժվար թե լուրջ զարգացում ստանան:Երեկոյան չարժե անիմաստ թափառել առևտրի կենտրոններում , առավել ևս, եթե գնումներ կատարելու նպատակ չունեք: Այսօր հակված եք անիմաստ գումարներ վատնել այնպիսի իրերի վրա, որոնք ձեզ բոլորովին պետք չեն:

Ցուլ:

Հնարավոր է առաջընթաց ձեզ համար շատ կարևոր գործերում: Տեղեկություններ կստանաք, որոնք կօգնեն արագ հաջողության հասնել: Հնարավոր է հանդիպում մարդկանց հետ, ովքեր իրենց վրա կվերցնեն որոշ կարևոր խնդիրներ լուծելու պատասխանա տվությունը: Ֆինանսական տեսանկյունից բարեհաջող օր է: Հնարավոր է գումարային շահույթ:Անձնական հարաբերություններում հնարավոր են տարաձայնություններ: Դրանք կլինեն հիմնականում գումարային խնդիրների, ընդհանուր ծախսերի և ապագայի ծրագրերի շուրջ: Հարաբերություններ պարզելիս՝ փորձեք առավել ճկուն լինել: Ցանկության դեպքում կկարողանաք այնպիսի լուծումներ գտնել, որոնք կգոհացնեն բոլորին:

Երկվորյակ:

Անհրաժեշտ է անել հնարավոր ամեն բան՝ աշխատավայրում խնդիրներից խուսափելու համար: Եթե չհաջողվի զերծ մնալ տարա ձայնություններից, ապա դրանք կարող են տհաճ հետևանքներ ունենալ: Վեճերի մեջ մի ներքաշվեք, առավել ևս ուժեղ մրցակիցների դեպքում: Փորձեք չգրավել այն անձանց ուշադրությունը, ովքեր վատ են տրամադրված ձեր հանդեպ: Այսօր չափազանց խոցելի եք, խնայեք ձեզ:Փոխարենը կարող եք շատ ժամանակ անցկացնել նրանց հետ, ովքեր ձեզ անկեղծ սիրում են: Մտերիմների հետ ձեզ առավել ինքնավստահ կզգաք, տրամադրությունը կբարձրանա, ինքնազգացողությունից չեք դժգոհի:

Խեցգետին:

Կենտրոնացեք աշխատանքի վրա: Այսօր կունենաք բոլոր հնարավորությունները մասնագիտական հաջողությունների հասնելու համար: Կայացրած որոշումներում չեք սխալվի:Բարենպաստ օր է ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումների, ինչպես նաև ինքնա դրսևորման համար:Անձնական կյանքն այնքան էլ ներդաշնակ չէ: Լարված նյարդերը, կասկածամտությունն ու բռնկուն խառնվածքը հաճախ ստիպում են թաքցնել իրական հույզերը նույնիս ամենամտերիմ մարդկանցից: Կենսական ներուժը ցածր է , հնարավոր են առողջական խնդիրներ՝ կապված եղանակային փոփխությունների հետ:

Առյուծ:

Օրը որոշ դժվարություններով կսկսվի, սակայն հուսահատվելու կարիք չկա, հետագայում ամեն բան կփոխվի դեպի լավը: Ուշադիր եղեք ձեզ շրջապատող մարդկանց նկատմամբ, հնարավոր է հասկանաք , որ ոմանց թերագնահատել եք , ճիշտ չեք հասկացել: Այժմ հրաշալի հնարավորություն կունենաք ձեր սխալն ուղղելու և հարաբերությունները կարգավորելու համար:Օրվա երկրորդ կեսը բարեհաջող կդասավորվի նրանց համար, ովքեր չեն վախենա կյանքի կոչել իրենց համարձակ մտահաղացումները: Նպատակահ արմար օր է վճռական քայլեր կատարելու համար: Սիրելիի հետ ունեցած անկեղծ զրույցը՝ կօգնի խուսափել տարաձայնություններ ից:

Կույս:

Հանգիստ օր է սպասվում: Կզբաղվեք դեռևս անցած շաբաթվա ընթացքում ծագած խնդիրներով: Հնարավոր է ստիպված լինեք աջակցություն խնդրել այն մարդուց, ում այնքան էլ չեք համակրում: Սակայն այսօր փորձեք հույզերը մի կողմ դնել, նամանավանդ, երբ խոսքը գնում է ֆինանսական հարցերի և աշխատանքի մասին:Անձնական հարաբերություններում ևս՝ զգացմունքներով առաջնորդվել չարժե: Փորձեք հանգիստ գնահատել ցանկացած իրավիճակ: Մտերիմները կկիսվեն իրենց խնդիրներով, սիրով կաջակցեք և ճիշտ խորհուրդներ կտաք:


Կշեռք:

Այն խնդիրները, որոնցից կգերադասեիք խուսափել, այսօր շատ ժամանակ կխլեն: Սկզբում ամենայն լրջությամբ կվերաբերվեք նման հարցերին, սակայն ընթացքում չեք կենտրոնանա, ինչի արդյունքում էլ մի շարք սխալներ թույլ կտաք: Նշանի շատ ներկայացուցիչ ներ այսօր կձանձրանան և ծայրահեղ քայլերի կդիմեն:Բարձր տրամադրություն պահպանել չի ստացվի: Կկորցնեք համբերությունը, առավել դյուրագրգիռ կդառնաք: Ուշադրության պահանջ կզգաք, կցանկանաք լսել գովեստի խոսքեր, հաճոյախոսություններ: Բար եբախտաբար, սիրելիները ձեզ ուրախացնելու միջոցներ կգտնեն:

Կարիճ:

Ամեն բան լավ կդասավորվի: Ծրագրերից հրաժարվել չարժե, ընտրած ճանապարհից ետ կանգնելը ևս ճիշտ չի լինի: Անգամ եթե մտերիմները հակառակը պնդեն,կարող եք վստահ լինել, որ ճիշտ ուղի եք ընտրել: Աշխատանքում հաջողությունները չնչին են: Թե րևս չեք փոշմանի, եթե օրը նվիրեք հանգստին կամ զբաղվեք նախասիրություններով: Այսօր ձեռք բերված օրիգինալ և հետաքրքիր իրերը դեռ երկար ժամանակ կուրախացեն ձեզ:Լեզու կգտնեք անգամ նրանց հետ, ովքեր չեն կիսում ձեր տեսակետները և հավա նություն չեն տալիս ձեր ծրագրերին:Կարող եք գործնական, անձնական բնույթի հարցեր քննարկել: Դրանք, անպայման, իրենց լուծ ումները կգտնեն:

Աղեղնավոր:

Բարեհաջող օր է ուղևորությունների, տեղափոխությունների համար: Կարող եք նոր ծանոթություններ հաստատել: Որքան շատ տեղեկություններ հավաքեք, այնքան լավ: Նպատակահարմար օր է վնասակար սովորույթներից հրաժարվելու համար: Եթե որոշ ումներ եք կայացնում, սակայն ոչինչ չեք ձեռնարկում, միևնույն է՝ դրական փոփոխությունները երկար սպասեցնել չեն տա:Օրվա երկրորդ կեսին հեշտությամբ լեզու կգտնեք շրջապատի մարդկանց հետ, մինչդեռ սեփական զգացմունքներում կողմնորոշվել չի ստացվի: Կլուծեք մի շարք բարդ խնդիրներ: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունից չեք դժգոհի:

Այծեղջյուր:

Բոլոր հարցերը միանգամից լուծել չի ստացվի: Սակայն չեք կորցնի լավատեսությունը և ճիշտ կվարվեք, քանի որ դրական փոփոխու թյունները սարերի ետևում չեն: Առաջիկայում ձեզ մեծ նվաճումներ են սպասվում, իսկ մինչ այդ՝ չարժե մտահոգվել մանրուքների շուրջ: Շփումներում առավել զգուշավոր եղեք, թույլ մի տվեք մոլորոցնել ձեզ:Ամսվա սկզբում ծագած խնդիրները կրկին գլուխ կբարձ րացնեն: Այսօր կհիշեք այդ ժամանակահատվածում թույլ տված սխալները: Եթե հանգստություն պահպանեք, ապա կկարողանաք ճիշտ կողմնորոշվել և ամեն բան կարգավորել: Նշանի որոշ ներկայացուցիչներ ուրախալի լուրեր կստանան:

Ջրհոս:

Չի հաջողվի լուծել բոլոր այն խնդիրները , որոնցով երկար ժամանակ է ինչ մտահոգված եք: Նոր տեղեկություններ կստանաք: Կհաս կանաք, որ սխալ ճանապարհով եք շարժվել: Սակայն չեք հուսահատվի: Ճիշտ պահին աջակցություն կստանաք, ինչի շնորհիվ էլ կկարգավորեք բոլոր հարցերը:Կհետաքրքրվեք հոգեբանությամբ, կտարվեք մարդկանց վարքագծի վերլուծությամբ: Ձեռք կբերեք հետաքրքիր տեղեկություններ այն մասին, թե ինչպես փոխել սեփական խառնվածքը՝ կյանքի որակը բարելավելու համար:

Ձկներ:

Օրը բարենպաստ է ֆինանսական հարցերը կարգավորելու, ինչպես նաև բիզնես ծրագրեր մշակելու համար: Հնարավոր են հաջող գնումներ և շահավետ ներդրումներ: Գործարարի ձեր հոտառությունը վստահաբար չի դավաճանի: Իսկ ստեղծագործական մոտե ցում և երևակայություն պահանջող հարցերում պատկերը փոքր-ինչ այլ է:Հարազատ մարդու հետ ունեցած աննշան վեճը կարող է սկիզբ դնել շատ լուրջ կոնֆլիկտի: Աշխատեք հումորով վերաբերվել ստեղծված իրավիճակին: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է ինքնազգացողության վատացում: Հնարավոր է գանգատվեք գլխացավից: