Մանդատ է ստացել, որովհետև ցուցակը գլխավորող անձի անուն ազգանունը Նիկոլ Փաշինյան էր. իմքայլական պատգամավորը՝ Սոֆյա Հովսեփյանի՝ «Իմ Քայլը» խմբակցությունից դուրս գալու մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությա պատգամավոր Սուրեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ավելի վաղ Սոֆյա Հովսեփյանի՝ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու հայտարարությանն ու Ռուբեն Ռուբինյանի գրառմանը: Նա մասնավորապես նշել է՝ Ռուբինյանը չի ուզել ավելի կոշտ արտահայտվել, իսկ ավելի կոշտն այն է, որ մանդատ են ստացել, որովհետև ցուցակը գլխավորող անձի անուն ազգանունը Նիկոլ Փաշինյան էր։ Գրիգորյանի գրառումը՝ ստորև.null

«Մանդա՞տ դնել, թե՞ դուրս գալ խմբակցությունից

Վստահ չեմ, որ շատերը հիմա այս հարցի քննարկման սիրտն առհասարակ ունեն, բայց ուշ թե շուտ պետք էր սրա մասին խոսել։ Երեկ գործընկերս՝ Ռուբեն Ռուբինյանը, անդրադարձ է կատարել պատգամավորի կողմից «Իմ Քայլը» խմբակցությունը լքելու երևույթին։ Ոչ մեկին չի վիրավորել, ընդամենը արձանագրել է, որ պատգամավորական մանդատ են ստացել «Իմ Քայլը» դաշինքին քվեարկած քաղաքացիների քվեի հիմքով։null

Սխա՞լ է ասել։ Թերևս այո, մի փոքր փորձել է մեղմել, չի ուզել ավելի ուղիղ, կոշտ և, միևնույն ժամանակ, ճիշտ արտահայտվել։ Իսկ ավելի ուղիղ, կոշտ ու ճիշտն այն է, որ մանդատ են ստացել, որովհետև ցուցակը գլխավորող անձի անուն ազգանունը Նիկոլ Փաշինյան էր։ Եթե համաձայն եք, գուցե առաջ եք քաշում հաջորդ հարցը, որը մոտավորապես այսպես է հնչում․ «Է հա, հասկացանք, հիմա որ այդպես է, մարդը մանդատ ստացել, ուրեմն պետք է ամեն ինչում Նիկոլ Փաշինյանի հետ համաձա՞յն լինի»։ Այդ հարցի պատասխանը բացասական է, իհարկե ոչ, չի նշանակում, բայց գիտե՞ք՝ ինչն է ավելի կարևոր։ Կարևոր է, որ հասկանանք, որ խնդիրը Նիկոլ Փաշինյանի հետ համաձայն լինել/չլինելը չէ, խնդիրը կիսատության և երկակի ստանդարտների մեջ է։ Համաձայն չլինելը և խմբակցությունից դուրս գալը, այն պարագայում, որ մանդատի ստացման գործընթացում որոշիչ նշանակություն է ունեցել հենց այն անձը, ում հետ դու համաձայն չես, այդ կիսատության և երկակի ստանդարտների արտացոլանքն է՝ «համաձայն չեմ, բայց գլխավորապես իր ջանքերով ստացված մանդատը կպահեմ, որպեսզի շարունակեմ «հերոսաբար» իր հետ չհամաձայնվել»։

Ի դեպ ավելորդ չի նշել, որ այս համատեքստում խոսքը սկզբունքային, որոշ դեպքերում արժեքային անհամաձայնությունների մասին է․ այնպես չէ, որ ով խմբակցության կազմում է, միշտ և ամեն ինչում համաձայն է, մեղմ ասած ոչ։

Ով կույր չի՝ կտեսնի, որ վերջին նոյեմբերյան եռակողմ հայտարարությունից այս կողմ և նույնիսկ դրանից առաջ միայն խմբակցությունը լքած պատգամավորները չեն, որ իրենց անհամաձայնությունն են հայտնել Նիկոլ Փաշինյանի հետ, բայց այդ պատգամավորների անհամաձայնություն հայտնելու ձևն է ուրիշ եղել, և հենց սա է որոշիչ տարբերությունը և այն առանցքը, որի շուրջ իրականում պետք է ծավալվի ողջ բանավեճը, չնայած իմ կարծիքով առանձնապես բանավիճելու բան չկա։

Այնպես որ թացը չորի հետ պետք չէ խառնել։ Ոչ ոք չի ասում՝ ամեն ինչում համաձայն եղեք, ասում են՝ մի եղեք կիսատ և երկակի ստանդարտներով ղեկավարվող, ազնիվ չի»։

Դավաճանություն տեսա, վախեցա խոսել՝ կտուգանեին, բայց ձեռքս փող չկար, եթե այդ պահին կես միլիոն ունենայի, կդնեի կադրերը․ Վահրամ Սահակյան




Մեր ժողովրդի մեծ մասին խաբել են, մանիպուլացրել, չոլերից եկել է մի վրեժխնդիր, կեղտոտ ու ծանր մանկություն ունեցած մեկը ու խաբել է ժողովրդին։ Այս մասին մշակույթի և գիտության ներկայացուցիչների հավաքի ժամանակ նշեց ռեժիսոր, բեմադրիչ Վահրամ Սահակյանը՝ հավելելով՝ Նիկոլ Փաշինյանը մտադրված վաճառքի է հանել մեր երկիրը և շարունակում է դա անել։


«Եթե հիմա եկել ու ասում եք, որ խաբվել եք, ներողություն եք խնդրում, ապա գնացեք և զոհվածի ծնողի առաջ չոքեք, ասեք՝ զոհվածի մայր, գիտե՞ս ինչ, ես խրախուսել ու վեր եմ հանել էդ մարդսպանների կերպարները, նրանք էլ գնացել ու քո երեխային թողել են անպաշտպան բայրաքթարի տակ։ Դե ասա, չե՞ս ասում, ուրեմն դու էլ ես մեղավոր»,- ասաց Վահրամ Սահակյանը:

Նրա խոսքով՝ մտավորականն իրավունք չունի սխալվելու, եթե մտավորականը կամ արվեստագետը նկարահանվել է մի տեսանյութում, որտեղ հայ երիտասարդին ասում է՝ գնա պատերազմ, քանի որ հայրենիքը քո կարիքն ունի, ապա նա ոչ թե հայրենասիրություն, այլ մահ է քարոզել։ «Դու ընտանիքից երեխային հանել ու տարել ես, ի՞ նչ մտավորական ես դու։ Անուններ չտամ, բոլորդ էլ գիտեք ովքեր են նկարահանվել։ Իրենք պետք է պատասխան տան»,- ասաց Սահակյանը։

Ռոմայի հայտացուցակը Ինտերի դեմ խաղի համար




Ա սերիայի 17-րդ տուրում «Ռոման» հյուրընկալելու է «Ինտերին»։


Հռոմեացիների գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան 22 ֆուտբոլիստների է հայտավորել առաջիկա հանդիպման համար։

Խաղը կայանալու է հունվարի 10-ին ու սկսվելու է Երևանի ժամանակով 15։30-ին։

Հունաստանից Հայաստան է ժամանել հումանիտար օգնություն

Հունաստանից Հայաստան է ժամանել հումանիտար օգնություն տեղափոխող երկրորդ ինքնաթիռը

Հունվարի 9-ին «Հունաստանի հայկական կապույտ խաչի», «Հայկական գթության խաչի» և Հայ օգնության միության ջանքերով, ինչպես նաև Հունաստանի կառավարության և Հունաստանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ Հունաստանից Հայաստան է ժամանել հումանիտար օգնություն տեղափոխող երկրորդ ինքնաթիռը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:null

Հումանիտար օգնությունը ներառում է առաջին անհրաժեշտության ապրանքներ, բժշկական պարագաներ, հագուստ և սնունդ։

Օգնությունը նախատեսված է պատերազմից տուժած ընտանիքներին աջակցության համար:null

Ինքնաթիռը Հայաստանում դիմավորեցին ՀՀ ԱԳՆ և Հայ օգնության միության ներկայացուցիչները:

Курс обучения детей чтению

Мы разработали учебную программу для учителей и смогли провести тренинги для преподавателей и педагогического состава по новым методам обучения чтению. Мы считаем, что это позволит учителям в классах проводить обучение более эффективно.

Проект «Школьный автобус»

Основное внимание в последнем квартале было уделено работе с местными командами по улучшению автобусных сетей. Мы считаем, что обеспечить транспортными средствами детей, проживающих в сельской местности, жизненно важно. Благодаря нашим донорам мы смогли профинансировать работу 50 автобусов и 200 автомобилей, которые перевозят детей в школы по всему миру.

Школы получили 10 000 карандашей

Этим летом благодаря усилиям наших волонтеров и щедрым пожертвованиям наших спонсоров мы смогли доставить 10 000 карандашей нуждающимся детям. Мы смогли добраться до самых бедных районов и обеспечить местные школы этим жизненно важным для образовательного процесса инструментом.