Ֆրանսիայում քննարկվելու են ռազմական համագործակցության որոշ տարրեր. Քոչարյանը՝ Պապիկյանի այցի մասին


ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Ֆրանսիա այցին։

«Պապիկյանը և Ֆրանսիայի ՊՆ նախարարը քննարկելու են բազմաթիվ հարցեր․ կրթականից մինչև ռազմական համագործակցության որոշ էլեմենտներ իրենց տեղը գտնեն այս հանդիպման ընթացքում»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ ամեն պետություն իր համագործակցության շրջանակը պետք է մեծացնի․ «Նաև քաղաքական հարցերում պետք է ունենա բարեկամների մեծ ներգրավվածություն։ 44-օրյա պատերազմը հուշեց, որ այդ հարթակներում պետք է լուրջ աշխատանք ծավալենք և ոչ միայն ունենանք բարեկամներ, այլև այնպիսի հարաբերություններ, որոնք միտված կլինեն մեր անվտանգային միջավայրը ավելի ներառական դարձնելուն»,- ասել է նա։

Քոչարյանը նաև նշել է, որ Հայաստանը պաշտպանական բնույթի զենքեր է ձեռք բերում. «Հարձակողական զենքեր ոչ մեկը ոչ մեկին չի տալու, որովհետև դրանք այլ ռազմական կոնցեպտ են թելադրում։ Իսկ մեր ռազմական կոնցեպտն առաջին հերթին պարունակում է պաշտպանական բնույթի ամրություններ»։

Քոչարյան, Խաչատրյան, Մայրապետյան. դատարանում են ապօրինի գույքի բռնագանձման ամենախոշոր հայցերը


Հայաստանի տարեկան բյուջեի 1/5-ի չափ ապօրինի գույք է պահանջում դատախազությունը բռնագանձել մեծ ու փոքր նախկին ու ներկա չինովնիկներից: Եվ սա Հակակոռուպցիոն դատարան արդեն ներկայացված հայցերով գնահատված գույքի շուկայական արժեքն է, գործընթացը շարունակվում է ու դեռ անավարտ ուսումնասիրություններ էլ կան:

Իրավապահների պահանջած՝ պետությանը վերադարձվելիք 500 միլիարդ դրամի մի մասը շքեղ ու օրինական եկամուտով չհիմնավորված գնումներն են՝ բնակարաններ, առանձնատներ, հողամասեր, մի մասը հիմնած բիզնեսներ են, մյուսը՝ թանկարժեք ավտոմեքենաներ, զարդեր, արվեստի գործեր:

Ինչպես է հաջողվել համեստ աշխատավարձով մեր պաշտոնյաներին ու նրանց ընտանիքի անդամներին միլիոնատեր դառնալ, եթե ազնիվ են ծառայել:

Դրամի փոխարժեքն այսօր


📌 Մեկ դոլարը գնվում է 396 դրամ նվազագույն և 399 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 406 դրամ նվազագույն և 408 դրամ առավելագույն փոխարժեքով:
📌 Մեկ եվրոն գնվում է 407 դրամ նվազագույն և 419 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում՝ 432 դրամ նվազագույն և 440 դրամ առավելագույն փոխարժեքով:
📌 Մեկ ռուբլին գնվում է 3.88 դրամ նվազագույն և 4.19 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 4.28 դրամ նվազագույն և 4.48 դրամ առավելագույն փոխարժեքով:

Մանրամասներ Վեդիի ծննդատանը մոր կողմից նորածին երեխային հիվանդանոցում թողնելու ու փախնելու դեպքից


Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Վեդիի ծննդատանը մոր կողից տղա երեխային լույս աշխարհ բերելու եւ նրանից հրաժարվելու դեպքից։

Ըստ տեղեկության՝ նորածնի ծնողները ամուսնալուծված են։ Դեպքի մասին իմացել է երեխայի հայրը, որը ներկայացել է հիվանդանոց ու ասել, որ ինքը երեխայի հայրն ու իր երեխային կպահի։

Ավելին,մեզ հասած լուրերի համաձայն, իրավապահները գտել են մորը ու տարել բաժին։

Shamshyan.com-ը գրել էր, Հոկտեմբերի 20-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և Ոստիկանության Արարատի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը «Վեդիի» ծննդատանը երեխա է ծնվել, ում մայրը, երեխային թողնելով հիվանդանոցում, հեռացել է՝ ասելով, որ ինքը հրաժարվում է երեխայից:

Եղանակն այսօր

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 23-ին, 25-27-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև մառախուղ։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վրկ, հոկտեմբերի 25-27-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ:

Երևանում հոկտեմբերի 23-ին, 25-27-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 24-ին հնարավոր է կարճատև անձրև։

Ռուսաստանը խանդում է, որ Փաշինյանը նման հաջողված ելույթ է ունենում Եվրոխորհրդարանում. Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է ՌԴ արձագանքին


Ռուսաստանը խանդում է, որ Փաշինյանը նման հաջողված ելույթ է ունենում Եվրոխորհրդարանում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի կիրակնօրյա եթերում ասել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ՌԴ արձագանքին Եվրոխորհրդարանում Փաշինյանի ելույթին:

«Ռուսաստանը խանդում է, որ Փաշինյանը նման հաջողված ելույթ է ունենում, թվում է, թե այդ ելույթն ուղղված է Ռուսաստանի դեմ,բայց, այնուամենայնիվ ՀՀ իշխանությունները սպասարկում են Հայաստանի պետական շահը եւ այնտեղ մենք բոլոր նրանց, ովքեր մեր անվտանգության համակարգում ունեն մեզ հետ գործընկերային հարաբերություններ, մենք այդ հարաբերությունների իրական ընկերային հարաբերությունների առկայությունն ենք ուզում ամեն անգամ ֆիքսել»,- ասաց նա:

Նրա խոսքով` Հայաստանը շատ բարդ իրողությունների մեջ է գտնվում եւ անվտանգային համակարգը կառավարելու խնդրի շրջանակներում պետք է բոլոր գործընկերային հարաբերությունները ճիշտ կառավարել:

Հոկտեմբերի 23-ի աստղագուշակ․․․Բավականին հաջող օր է սպասվում Այծեղջյուրներին

Հոկտեմբերի 23-ի աստղագուշակ․․․Բավականին հաջող օր է սպասվում Այծեղջյուրներին

Խոյ.

Օրը բարդ կլինի և նշանի որոշ ներկայացուցիչների համար այն կապված կլինի լուրջ կորուստների և խնդիրների հետ, որոնց լուծել, բոլորին չի, որ կհաջողվի: Մինչև մի որևէ կարևոր քայլ ձեռնարկելը, խորհուրդ հարցրեք այնպիսի մարդուց, ում լիովին վստահում եք և մի գնացեք ռիսկի, եթե դրա անհրաժեշտությունը չկա:Ձեր խորաթափանցության շնորհիվ այսօր կկարողանաք ջրի երեա հանել ձեր գաղտնի թշնամիներին, մերկացնել նրանց, ովքեր խաբեությամբ նվաճել են ձեր վստահությունը: Օրվա վերջում հնարավոր է ինքնազգացողության կտրուկ անկում, այդ ժամանակահատվածի վրա ավելի լավ է, ոչ մի բան չպլանավորեք:

Ցուլ.

Օրը հարմար չէ ազդեցիկ մարդկանց հետ շփվելու և կարևոր հանդիպումների համար: Աշխատեք մնալ ստվերում և ձեր հանդեպ ուշադրություն չհրավիրել` այդպես շատ ավելի հեշտ կլինի լուծել մի շարք խնդիրներ: Հանգիտս տարեք ձեր հասցեին քննադատութ յունը, եթե անգամ ձեզ թվում է,թե այն ոչ կոնստրուկտիվ է` այդկերպ դուք կխուսափեք կոննֆլիկտներից, որոնք երկար ժամանակ բարդացնելու էին ձեր կյանքը:Կարող են ֆինանսական խնդիրներ ծագել, հնարավոր են չպլանավորած ծախսեր: Մի ստորագրեք փաստաթղթեր երկարաժամկետ համագործակցության վերաբերյալ և ձեր վրա նյութական պատասխանատվություն մի վերցրեք:

Երկվորյակներ.

Այսօր սովորականից ավելի շատ են տարաձայնություններ ծագում թե տանը, և թե աշխատավայրում, և դուք էլ շատ եք ապրումներ ունենում այդ կապակցությամբ, անվերջ վերլուծում եք ձեր վարքագիծը, հույս ունենալով գտնել դրանցում սխալներն ու անմիջապես դրսնք ուղղել: Այնինչ, այս օրվա խնդիրների մեծ մասը ծագում է ոչ ձեր մեղքով, այնպես որ պետք չէ շատ հրապուրվել ինքնաքննադ ատությամբ: Շատ ավելի ճիշտ կլինի մտոլե այն բանի շուրջ, թե ինչպես լավագույնս օգտագործել ստեղծված իրավիճակը:Օրը բարդ է էմոցիոնալ առումով և շռայլ` սթրեսային իրավիճակներով: Նշանի որոշ ներկայացուցիչներ փորձում են վերադարձնել լավ տրամա դրությունը համեղ, սակայն ոչ դիետիկ սնունդով, իսկ հետո իրենք իրենց խարազանում թուլություն դրսևորելու համար:

Խեցգետին.

Այսօր ստիպված եք լինելու ասել բազմաթիվ տհաճ խոսքեր մարդկանց, ովքեր թանկ և համակրելի են ձեզ: Հնարավոր են կոնֆլիկտ ներ և վեճեր, որոնց ընթացքում կլինեն հարվածներ կստանաք, և որքան էլ փորձեք դրանք մեղմել, միևնույն է` ոչ մի լավ արդյունքներ չեք հասնի: Բարդ իրավիճակում կողմնորոշվելու ցանկությունը և դրանից ելք գտնելու ձգտումը նշանի ներկայացուցիչներից շատե րին ստիպում է հուշման համար դիմել արտասովոր գրականության, հիմնականում` հոգեբանական և էզոթերիկ բնույթի: Սակայն բոլոր նոր գիտելիքները անօգուտ կլինեն, քանի դեռ դուք կարգուկանոն չեք մտցրեք սեփական մտքերում:

Առյուծ.

Այսօր ստիպված եք լինլեու շատ մեծ ժամանակ նվիրել այնպիսի խնդիրների լուծմանը, որոնք ծագել բավակա վաղուց և ոչ` ձեր մե ղքով: Դուք զուր տեղը չեք վատնում ժաամնակը, սկայն ձեր որոշ գործողությունների շրջապատի սրտովը չեն` կարող են հնչել մեղա դրանքներ եսասիրության, ոչ նրբանկատության, ուրիշների տեսակետների հետ հաշվի չնստելու մեջ:Որոշ Առյուծներ խախտում են ստեղծված ավանդույթները, հրաժարվում են գնալ արդեն գծած ուղով և փաստացի, գործում են ռիսկի գնալով: Եվ արի ու տես, որ հենց նրանք են հասնում լավագույն արդյունքների` թեկուզև զգալի ջանքերի գնով:

Կույս.

Մտերիմների մասին հոգսը այսօր ձեզանից սովորականից ավելի շատ ժամանակ կխլի, և դուք էլ ստիպված կլինեք շատ ջանքեր թափել կենցաղային հոգսերի և ընտանեկան խնդիրների լուծման վրա: Այդ ամենով հանդերձ, չի կարելի մոռանալ աշխատանքի մաս ին, քանի որ եթե դուք մի կողմ թողնել պրոֆեսիոնալ գործերը, դրանից անմիջապես կօգտվեն ձեր մրցակիցները և անբարյացկամն երը ու արագորեն կշրջանցեն ձեզ:Բարդ է նաև օրվա էմոցիոնալ ֆոնը` տրամադրությունը հաճախակի փոխվում է, իսկ սեփական գործողություններում էլ դուք ավելի շատ առաջնորդվում եք հպանցիկ ցանկություններով, քան` սթափ գիտակցությամբ:


Կշեռք.

Հակասական օր է: Մի կողմից, ամեն ինչ ընթանում է ոչ այնքան վատ, ինչպես առաջին հայացքից թվում է, մյուս կողմից էլ` դուք հակված եք պահանջել անհնարինը ինչպես ձեզանից, այնպես էլ` շրջապատից, ինչը լրացուցիչ բարդություններ է առաջացնում: Դուք չափից ավելի մեծ տեղ եք տալիս այն բանին, թե ինչ են ձեր մասին մտածում ուրիշները, չնայած ավելի լավ կլիներ կենտրոնա նալ ավելի պրակտիկ բաների վրա: Մեծ է հաշվարկներում սխալվելու հավանականությունը: Դուք ցրված եք և սովորականից ավելի հաճախ եք կորցնում իրերը, փողը և փաստաթղթերը: Հնարավոր են ուշադրության նշաններ, սիրո խոստովանություններ:

Կարիճ.

Այսօր պետք կլինի շատ ջանք թափել: Գաղափարները, որոնք ձեզ կօգնեն հաջողության հասնել, ընկած չեն արտաքին մակերևույթի վրա, այնպես որ ստիպված եք լինելու գլուխ կոտրել: Մտածել պետք կլինի ինքնուրույն, քանի որ շրջապատի բազմաթիվ խորհուրդ ները ձեզ միայն շեղում են: Օրը հարմար է ֆինանսական խնդիրներ լուծելու համար: Ցանկալի է այսօր փակել նախկին պարտքերը, անել բոլոր անհրաժեշտ վճարումները:Կարելի է օգտակար ծանոթություններ հաստատել` հիշեք, որ դուք բարեհաճ տպավորություն եք թողնում շրջապատի վրա, ամեն պատեհ առիթով ձեզ ցուցադրում եք լավագույն կողմերով:

Աղեղնավոր.

Այսօր արժե զբաղվել երկրպագուների և դաշնակիցների որոնումներով, և դուք հաստատ կգտնեք նրանց, ընդ որում` հնարավոր է, որ գտնեք ձեր նախկին անբարյացկամների մեջ: Կարելի է այցելել աշխարհիկ միջոցառումներ` դուք ոչ միայն հիանալի ժամանակ կանցկացնեք և ձեր հասցեին բազմաթիվ հաճոյախոսություններ կլսեք, այլև`օգտակար ծանոթություններ կհաստատեք:Հնարավոր է հաջողություն ստեղծագործական ոլորտում` ներշնչանքը կայցելի նշանի այն ներկայացուցիչներին, ում գործունեությունը սերտորեն կապված է արվեստի կամ շոու-բիզնեսի հետ: Օրը հարմար է տանը վերանորոգում սկսելու համար:

Այծեղջյուր.

Օրը բավական հարմար է խոշոր գործարքներ կնքելու համար, այդ թվում և` անշարժ գույքի հետ կապված: Հաջող են անցնում արտ երկյա գործընկերների հետ բանակցությունները, օրը հարմար է արտերկիր գործնական կամ զվարճալի ուղևորության մեկնելու համ ար: Ֆինանսական պատկերը բարենպաստ է, դուք խելամիտ եք տնօրինում փողը:Եռանդը, որով դուք ձեռնամուխ եք լինում ցանկաց ած ձեր խնդիրը լուծելու համար, թույլ է տալիս հեշտությամբ և արագ հասնել անհրաժեշտ արդյունքի, սակայն շփոթեցնում է շրջա պատին: Դա կարող է առաջ բերել տարաձայնություններ մտերիմների հետ:

Ջրհոս.

Մի շտապեք: Օրը բավական բարենպաստ է, սակայն ունայնությունը և շտապողականությունը կարող են սխալների և թյուրիմածու թյունների պատճառ դառնալ: Հիշեք, որ բոլորովին պարտադիր չէ լուծել բոլոր խնդիրները ինքնուրույն` ձեր կողքին կան մարդիկ, ով քեր պատրաստ են օգնության հասնել կամ օգտակար խորհուրդներ տալ: Շանս ունեք ստանալ ազդեցիկ մարդու հովանավորությ ունը: Նշանի բազմաթիվ ներկայացուցիչների համար օրը կապված կլինի նոր ծանոթությունների և ռոմանտիկ հրապույրների հետ: Հնարավոր է լուրջ հարաբերությունների սկիզբ` լի դրական էմոցիաներով:

Ձկներ.

Օրվա բազմաթիվ խնդիրներ շատ ավելի պարզ կարելի է լուծել, քան դա առաջին հայացքից թվում է: Այն, որ եղած խնդիրներին իր ար ետևից փոխարինելու են գալիս նորերը, ձեզ բոլորովին չի մտահոգում: Գործնական բանակցություններում և հանդիպումներին ձեր ելույթները վառ ու հիշվող կլինեն, նշանի որոշ ներկայացուցիչների համար դրանք ճանապարհ կբացեն դեպի կարիերայի նոր բարձրունքներ: Այսօր կարելի է և փոխել աշխատանքը` նոր տեղում ձեզ մեծ հաղթանակներ են սպասում:Օրը հարմար է ընկերների հետ հանդիպման, երեկույթների և այլ աշխարհիկ միջոցառումների այցելելու համար:

Հոկտեմբերի 23-29-ի աստղագուշակ

Առյուծներին՝ գրավիչ առաջարկներ, Խեցգետիններին՝ համբերատարություն․․․Հոկտեմբերի 23-29-ի աստղագուշակ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթը լուրեր կբերի, որոնք ձեզ կօգնեն պատասխաններ ստանալ վեճերի առիթ դարձած հարցերին: Դուք ծրագրերում որոշակ իություն կմտցնեք, կորոշեք՝ ինչ եք անելու հիմա, իսկ ինչն եք թողնելու հետոյին: Շրջապատողներին հասկանալի չեն լինի ձեր առաջնահերթությունները: Աշխատեք խուսափել չափից դուրս երկար ու մանրամասն բացատրություններից. ավելի կարևոր կլինի ժամանակին գործելը:

Հավանական են փոփոխություններ գործնական ոլորտում: Աշխատավայրում ծանրաբեռնվածությունը կարող է մեծանալ, բայց ձեր եկամուտներն էլ մի քիչ կաճեն: Չի բացառվում կարիերայի աճի համար հնարավորություններ բացվեն: Սակայն պետք է մտածել՝ արդյոք պատրաստ եք նոր պարտականությունների բեռին, ինչի պատճառով անձնական գործերը ժամանակավորապես երկրորդ պլանում են հայտնվելու:

Մտերիմներն ամեն անգամ համաձայն չեն լինի ձեզ հետ, վեճերը հատկապես հավանական են շաբաթվա սկզբին: Սակայն կոնֆլիկտ ներ ու փոխադարձ վիրավորանքներ չեն լինի: Դուք հանգստություն կպահպանեք, կաշխատեք անձերին չանցնել ու ցանկացած զրույց առավելագույնս կառուցողական վարել: Շրջապատողները կհետևեն ձեր օրինակին, շաբաթվա վերջին կհաջողվի ամեն ինչի մասին պայմանավորվել:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթը հաստատակամություն է պահանջելու: Եթե այն դրսևորեք, ապա հաջողության կհասնեք նույնիսկ այնտեղ, որտեղ իրավիճ ակը համարյա անհույս էր թվում: Երբեմն ստիպված եք լինելու ռիսկի դիմել, բայց ինտուիցիան անպայման կհուշի՝ արդյոք արժե դա անել: Դուք կլսեք նրան, ուստի հակասական արարքներ չեք գործի, չեք անի մի բան, ինչի համար հետո պիտի զղջայիք:

Գործնական հարաբերությունները ողջ շաբաթվա ընթացքում ներդաշնակ կլինեն: Դուք համախոհներ կգտնեք, կկարողանաք ձեր կողմը գրավել ոչ վաղ անցյալի մրցակիցներին: Ոգևորությունը, որով կանցնեք նոր գաղափարների իրագործմանը, տպավորություն կթողնի շրջապատողների վրա: Շատերը կուզենան միանալ ձեզ:

Ոչ մեծ տարաձայնություններ են հնարավոր մտերիմների հետ: Սակայն կհաջողվի արագ փոխհամաձայնության հասնել, բոլորը գոհ կմնան, ոչ ոք չի բարկանա ու չի վիրավորվի: Ձեր դիվանագիտական տաղանդների շնորհիվ կհաշտվեն նրանք, ովքեր երկար ժաման ակ է վիճել ու չէին շփվում իրար հետ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթվա սկիզբը կարող է անհանգիստ ու լարված լինել, բայց հուսահատվելու կարիք չկա: Իրավիճակն արագ դեպի լավը կփոխվի: Նոր հնարավորություններ կբացվեն, նպատակներ կհայտնվեն, որոնց կուզենաք հնարավորինս արագ հասնել:

Դրական միտումների ազդեցությունը հատկապես նկատելի կլինի մասնագիտական ոլորտում: Որոշ Երկվորյակներ շատ գրավիչ գոր ծնական առաջարկներ կստանան, կկարողանան ամրապնդել իրենց դիրքերն ու բարձրանալ մասնագիտական սանդուղքով: Բայց դուք միայն սեփական գործերով չեք հետաքրքրվելու: Շրջապատողներին օգնելու հնարավորություն կունենաք: Դա աննկատ չի մնա. դուք նոր համախոհներ կգտնեք:

Օր օրի դուք ավելի ու ավելի առույգ, վճռական կդառնաք, տրամադրությունն էլ կլավանա: Շաբաթվա վերջը հաճելի անակնկալներով ու ճակատագրի նվերներով լի կլինի:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթը համբերատարություն է պահանջելու: Հաջողության հասնելն ավելի հեշտ կլինի, եթե ոչ մի տեղ չշտապեք, ոտքի վրա որոշ ումներ չընդունեք, աշխատեք ամեն քայլը կշռադատել: Ընկերներն ու համախոհները կհասկանան, որ ճիշտ ռիթմ եք ընտրել ու նույն ձևով կգործեն, չեն փորձի աշխարհի բոլոր խնդիրները անհապաղ լուծել, կկենտրոնանան նրա վրա, ինչը տվյալ պահին իրենց ուժեր ի սահմաններում է: Այնպես որ համատեղ աշխատանքը հաճելի կլինի, տարաձայնություններ չի բերի ու նույնիսկ կօգնի ընկերանալ:

Ձեզ համար կարևոր հարաբերություններում հավանական են նկատելի դրական փոփոխություններ: Փոխադարձ վիրավորանքներ, դժգոհություններ ու թյուրըմբռնում չեն լինի: Իսկ ահա մտերիմների հետ միասին հրաշալի ժամանակ անցկացնելու հնարավորութ յուն կլինի: Ուրախության առիթներ կունենան սիրահարված Խեցգետինները: Չի բացառվում նոր ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը, որոնք արագ կզարգանան:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթը բարենպաստ կլինի աշխատանքի համար: Դուք արագ գլուխ կհանեք ցանկացած առաջադրանքից, իսկ նոր ծանոթներին պարզ կդառնա, որ շատ բանի եք ունակ: Չի բացառվում շուտով կարիերայի աճի կամ ձեզ մշտապես հետաքրքրած աշխատանքի հետ կապված գրավիչ առաջարկներ ստանաք: Խուսափեք ավելորդ համեստությունից: Ինչքան շատ մարդ իմանա ձեր հաջողություն ների մասին, այնքան լավ: Ստվերում մի մնացեք, առավել օգտակար կլինի աչքի առաջ լինելը: Ինչ-որ մեկը հնարավոր է նախանձի ձեզ, բայց հազիվ թե վնասի:

Չեն բացառվում տնային խնդիրներն ու թյուրիմացությունները, բայց դրանք լուրջ չեն լինի, արագ կհաջողվի ամեն ինչից գլուխ հա նել, եթե չտաքանաք: Շրջապատողները կզգան, որ բարյացակամորեն եք տրամադրված և իրենք չեն ուզենա վիճել: Շաբաթվա երկր որդ կեսը բարենպաստ կլինի ամենամտերիմների հետ շփվելու համար: Ձեզ բազում լավ նորություններ են սպասվում: Չեն բացառ վում հաջող գնումներն ու նվերները:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթվա սկզբին մտքերը հավաքելը հեշտ չի լինի: Դուք կնախընտրեիք հանգիստ զբաղվել իսկապես կարևոր գործերով, բայց դա ձեզ դժվար հաջողվի: Անընդհատ ինչ-որ անսպասելի բան է տեղի ունենալու, այնպես որ պատրաստ եղեք վերամշակել ծրագրերը, երբեմն նույնիսկ արմատապես փոխել դրանք:Մարդիկ, որոնց հետ նախկինում հրաշալի լեզու եք գտել ու հաճույքով համագործակ ցել, կարող են իրենց շատ տարօրինակ պահել, խախտել պայմանավորվածությունները, տհաճ կերպով զարմացնել: Ստիպված եք լինելու որոշ ժամանակ ծախսել բացատրությունների ու վեճերի վրա, և դա ձեզ հազիվ թե դուր գա:

Բայց չնայած բոլոր դժվարություններին, դուք հրաշալի գլուխ կհանեք և՛ ծանոթ առաջադրանքներից, և՛ լրիվ նոր գործերից: Սակայն ժամանակի հետ հոգնածություն կկուտակվի, ուստի շաբաթվա երկրորդ կեսին կուզենաք մի փոքր հանգստանալ, փոխել պայմաննե րը: Մտածեք, թե ինչը կարող է ձեզ ուրախացնել ու անպայման ժամանակ գտեք դրա համար:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)


Այս հաջող շաբաթվա հենց առաջին օրերին դուք միաժամանակ մի քանի խնդիր կլուծեք, այդ թվում՝ այնպիսիք, որոնք անհանգստա ցրել են և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: Այդ օրերը հարմար կլինեն նաև հին գործերն ավարտելու և եզրահանգումներ անելու համար: Աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությամբ դուք ցանկացած դժվարություն կհաղթահարեք:Շաբաթվա կեսը հաճելի ծանոթ ություններ ու հաջող բանակցություններ է խոստանում: Կարևոր հարցերից շատերը հնարավոր կլինի քննարկել ոչ ֆորմալ միջավայ րում, ինչի շնորհիվ արագ լուծում կգտնվի: Նախկինում բացառապես ֆորմալ բնույթ կրող հարաբերություններն ավելի անկաշկանդ, համարյա ընկերական կդառնան: Այս հատվածը բարենպաստ կլինի նաև ուսման համար: Դուք միանգամից կմտապահեք ամենը, ինչ պետք է, իսկ շուտով նաև կիրառում կգտնեք ձեր տաղանդներին:

Շաբաթվա վերջին լավ է խուսափեք գերհոգնածությունից ու սթրեսային իրավիճակներից: Հետևեք ձեզ. եթե ավելի դյուրագրգիռ եք դարձել, ավելի հաճախ եք բարկանում, ապա ամենայն հավանականությամբ ձեր հանգստանալու ժամանակն է: Շեղվեք միապաղաղ ությունից, զբաղվեք մի բանով, ինչը հոգեհարազատ է ձեզ:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի: Հրաշալի գաղափարներ կունենաք: Բայց դրանց իրագործմանը կարելի է ավելի ուշ անցնել: Իսկ մինչ այդ դրանք մանրամասն մտածեք, խորհրդակցեք վստահելի մարդկանց հետ: Հին ծանոթները հրաշալի խորհուրդներ կտ ան, կկիսվեն իրենց փորձով, կպատմեն, թե ում կարող եք դիմել օգնության խնդրանքով: Շատ Կարիճներ հեռվից լավ նորություններ կստանան:

Շաբաթվա կեսը հարմար կլինի բարդ գործեր ու մասշտաբային նախագծեր ստանձնելու, ուրիշների ուժերից վեր եղած խնդիրների լուծմանն անցնելու համար: Դուք չեք շտապի, համառ կլինեք ու անպայման սկսածն ավարտին կհասցնեք: Շուտով գրավիչ հեռանկա րներ կբացվեն այս շաբաթ նոր բան սովորող Կարիճների առաջ:

Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան մեծ ուշադրություն կուզենաք հատկացնել անձնական հարաբերություններին: Մտերիմն երի հետ շփումները կուրախացնեն, տարաձայնությունների, վեճերի ու վիրավորանքների առիթներ չեն լինի: Հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում, փոփոխություններ, որոնց վաղուց էիք սպասում:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Շրջապատողն երին առանց դժվարության կհասկանաք, արագ կկռահեք, թե ինչ են նրանք իրականում ուզում և ինչի մասին են երազում: Մարդիկ, որոնց մոտ առաջ համակրանք չէիք վայելում, կզարմանան, որ նախկինում ձեր արժանիքները չեն նկատել ու կփորձեն ընկերանալ ձեզ հետ: Ոչ վաղ անցյալի մրցակիցները զարմանալիորեն խաղաղասեր կլինեն ու նույնիսկ ձեզ համագործակցություն կառաջարկեն:

Արագ կլուծվեն բարդ հարցերը, այդ թվում՝ այնպիսիք, որոնց երկար ժամանակ չէիք համարձակվում անցնել: Բանը միայն իրադար ձությունների բարենպաստ ընթացքի մեջ չի լինի, այլև նրա, որ ժամանակին նախաձեռնող կլինեք ու միանգամից նպատակին տան ող ճիշտ ուղին կգտնեք:Շաբաթվա վեջին օրերին մտերիմների հետ շատ նրբանկատ ու համբերատար կլինեք: Նրանք անպայման կգնահատեն դա: Այս ժամանակահատվածը հարմար կլինի նախկինում տարաձայնությունների առիթ դարձած հարցերը հանգիստ քննարկելու համար:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Արդյունավետ շաբաթ է, որը հարմար կլինի պիտանի գործերի համար: Դժվարություններ կարող են առաջանալ, բայց դրանք ձեզ չեն վախեցնի, առաջ եկած խոչընդոտներն էլ չեն կանգնեցնի ձեզ: Բաց մի թողեք նոր բան սովորելու, նոր ծանոթներից կամ հին ընկերն երից պիտանի ինֆորմացիա ստանալու հնարավորությունը: Ուրիշի փորձը արժեքավոր կլինի, դրա շնորհիվ դուք ավելի արագ նպա տակին տանող ուղի կգտնեք:

Բաց մի թողեք մասնագիտական միջոցառումների այցելելու հնարավորությունը. այնտեղ ձեզ հետաքրքիր հանդիպումներ են սպաս վելու: Մարդիկ, որոնց հետ այս շաբաթ կշփվեք, շուտով կհիշեցնեն իրենց մասին, իսկ հետո կարևոր ծառայություններ կմատուցեն: Աշխատեք կենտրոնանալ այն գործերի վրա, որոնք թույլ են տալիս կոնկրետ, շոշափելի արդյունք ստանալ: Այս շաբաթ շատ կարևոր կլինի ամպերում չսավառնելն ու նախապատվությունը պրակտիկ առաջադրանքների լուծմանը տալը:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթն արժե սկսել ամենակարևոր գործերից. դրանցից մինչև չորեքշաբթի բավական հեշտ գլուխ կհանեք, անհրաժեշտ արդյունք ին հասնելու համար էլ մեծ ջանքեր գործադրելու կարիք չեք ունենա: Դուք սկսածը ավարտին կհասցնեք, նույնիսկ եթե աջակցություն չստանաք: Ուրիշի օրինակին չեք հետևի, շատ առաջադրանքներ լուծելու սեփական եղանակը կգտնեք: Սկզբում դա կզարմացնի շրջապատողներին, իսկ հետո հիացմունք կառաջացնի, քանի որ փայլուն արդյունքի կհասնեք:

Շաբաթը բարենպաստ կլինի գործնական շփումների համար: Դուք ցանկացածի հետ կկարողանաք պայմանավորվել, եթե թեկուզ մեկ ընդհանուր բան ունենաք: Չի բացառվում հաջողվի ուժեղ համախոհներ գտնել: Նրանք շատ նախաձեռնություններում կաջակց են ձեզ, հաճույքով կմասնակցեն ձեր ամենամասշտաբային ծրագրերի իրագործմանը:Հուզական դաշտը բարենպաստ կլինի շաբաթ վա երկրորդ կեսին: Դուք դատարկ բաների պատճառով չեք հուզվի, ապագային լավատեսությամբ կնայեք:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հավանական են դրական փոփոխություններ: Ճիշտ է, դրանք արագ տեղի չեն ունենա, այնպես որ համբերությամբ զինվեք ու մի հուզվեք: Գլխավորը, որ ձեզանից պահանջվում է, հնից չկառչելն է. մի փորձեք պահպանել այն, ինչն արդեն ձեզ համար կորցրել է իր արժեքը:

Գործնական բանակցությունները հաջող կանցնեն: Դուք ձեր ճշմարտացիության մեջ կկարողանաք համոզել նույնիսկ նրանց, ովքեր նախկինում կասկածել են, նոր համախոհներ կգտնեք, որոնց մեջ կլինեն շատ ազդեցիկ մարդիկ: Շաբաթը հարմար կլինի գործարք ների և գնումների, կարևոր փաստաթղթեր ձևակերպելու, վիզաների, սերտիֆիկատների, թույլտվությունների տրամադրմամբ զբ աղվող պետկազմակերպություններին դիմելու համար:Անձնական հարաբերությունները միշտ չէ, որ թեթև ու հարթ կլինեն:

Չեն բացառվում տարաձայնություններն ընտանիքում, անհասկացողության պահերը նույնիսկ ամենամտերիմների հետ շփումներ ում: Սիրահարված Ձկները երբեմն չափազանց կասկածամիտ ու խանդոտ կլինեն, ընդ որում՝ առանց հիմքերի: Բայց բացասական միտումների ազդեցությունը ժամանակավոր բնույթ կկրի: Դուք անպայման ներդաշնակությունը, փոխհասկացողությունն ու վստահ ությունը վերականգնելու շանս կունենաք. բաց մի թողեք այն:

Հոկտեմբերի 22-ի աստղագուշակ․․․Այծեղջյուրներ՝ հնարավորություն կունենաք իրագործել, Ձեր վաղեմի նպատակները

Հոկտեմբերի 22-ի աստղագուշակ․․․Այծեղջյուրներ՝ հնարավորություն կունենաք իրագործել, Ձեր վաղեմի նպատակները

Խոյ.

Մարդիկ, ում հետ դուք այսօր գործ կունենաք, ձեզ հաճելի չեն, սակայն նրանք տեղյակ չեն այդ մասին: Դուք ձեզ այնպես եք պահում, կարծես պատրաստ եք դառնալ յուրաքանչյուրի լավագույն ընկերը, ինչը օգնում է համակրանք նվաճել, նոր ծանոթություններ հաստ ատել: Անգամ ամենալարված բանակցությունները դուք ի վիճակի եք վերածել հաճոյախոսությունների փոխանակման: Ձեզ նաև կհաջողվի անձնական հմայքն օգտագործել ինչ-որ ֆինանսական խնդիրներ լուծելու համար:Բարենպաստ օր է միայնության մեջ զբաղմունք գտնելու համար` դուք հաճույքով ընթերցում եք և երաժշտություն լսում: Ցանկալի չեն ֆիզիկական լարումները:

Ցուլ.

Այսօր դուք շատ խոցելի եք: Ձեր հայտնի մարտական ոգին թաքնվել է չգիտես որտեղ, և դուք էլ հակված եք հանձնվելու դեռ մինչ իսկական մարտի սկիզբը: Եվ դրանում ոչ մի ռազմական խորամանկություն չկա, ուղղակի դուք, չգիտես ինչու, մտածում եք, որ ի վիճակի չեք մարտնչելու: Այնինչ, դուք բավականաչափ ներուժ ունեք ձեր անբարյացկաներին հաղթելու համար: Ուղղակի չկա այն մեկը, ով ձեզ կոգեշնչեր:Մտերիմներին դուք բազմիցս կզարմացնեք ձեր շաղակրատանքով ու փափկությամբ: Եթե խոսքը գնում է մի լուրջ բանի մասին, ապա կասկած չկա, որ շուտով դուք ձեր կարծիքը շրջադարձորեն կփոխեք, և այդ ժամանակ էլ կգա կոնֆլիկտ ների, վեճերի, հարաբերություններ պարզաբանելու ժամանակը:

Երկվորյակներ.

Դուք լավատեսորեն եք տրամադրված և թույլ չեք տալիս մանր անախորժություններին փչացնել ձեր տրամադրությունը: Օրվա առա ջին կեսը բարդ խնդիրների լուծման պահն է, որոնք ժամանակին չեն կարողացել լուծել ոչ’ ձեր աշխաըակիցները, ոչ էլ` ազգականնե րը: Հետո ցանկություն կառաջանա մի փոքր լիցքաթափվել և ժամանակն անցկացնել հաճելի միջավայում:Աշխարհիկ միջոցառում ների այցելելը, ինչպես պարզվում է, հաճելի գործ չէ, սակայն` օգտակար է, քանի որ դուք նոր ծանոթություններ ձեռք կբերեք: Հնարա վոր են վեճեր մտերիմների հետ` ֆինանսական կամ ունեցվածքային հարցերի շուրջ:

Խեցգետին.

Թվում է, թե դուք ունեք այն ամենն, ինչ անհրաժեշտ է հաջողության հասնելու համար` խորաթափանցություն, սուր միտք, հնարամտ ություն և մարդկանց հետ լեզու գտնելու ունակություն: Չի հերիքում միայն գործելու ցանկությունը, արդյունքում էլ տեղում դոփում եք, այլ ոչ թե գնում նպատակին ընդառաջ: Նշանի որոշ ներկայացուցիչներ վիճում են ընկերների, աշխատակիցների ու ղեկավար ության հետ, ցուցադրական բաներ անում` և դա միայն այն բանի համար, որպեսզի իրենց անձի հանդեպ ուշադրություն հրավիրեն: Ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար օրը բոլորովին հարմար չէ` դուք կարող եք սիարահարվել մի մարդու, ով ունակ չէ ուժեղ զգացմունքների:

Առյուծ.

Սա ամենաբարենպաստ ու թեթև օրերից չէ: Էմոցիաները սուր և հակասական են, և ձեզ էլ չի հաջողվում հավասարակշռված լինել: Օրվա ընթացքում կլինեն տհաճ բացահայտումներ և հիասթափություններ: Մարդը, ով ձեզ օգնություն էր խոստացել, կնախընտրի հոգ տանել սեփական շահերի համար, ձեզ դնելով միանգամայն տհաճ իրավիճակում:Որքան ավելի շուտ կարգի բերեք ձեր էմոցիան երը, ցանկություններն ու ձգտումները, այնքան ավելի լավ: Այսօր ինչ-որ արդյունքների հասնել հնարավոր կլինի միայն հոգեկան հավասարակշռությունը վերականգնելու դեպքում:

Կույս.

Այսօր դուք շատ դրական բան կանեք շրջապատի համար, սակայն դա կմնա չգնահատված: Ավելին` որքան ավելի շատ եք դուք ջան քեր թափում, այնքան ավելի շատ են ձեզ քննադատում: Սակայն տհաճ դիտողությունները ձեզ չպետք է շեղեն բարի ձեռնարկում ներից: Այնտեղ, որտեղ խոսքը կգնա սեփական շահերի մասին, հատկապես` ֆինանսական, աստղերը չեն շտապի ձեզ սատարել: Դուք կարողանում եք ենթագիտակցորեն գտնել բազմաթիվ բարդ խնդիրների վերաբերյալ ճիշտ որոշումները և աստիճանաբար կյանքի մի շարք հարցերին դրական ուղղվածություն եք տալիս:


Կշեռք.

Գերազանց օր է բանակցություններ վարելու, ձեր պրոֆեսիոնալ գործունեության վերաբերյալ ցանկացած հարց քննարկելու համար: Որքան ավելի շատ եք դուք խոսում, այնքան ավելի լավ եք պատկերացնում, թե ինչ է պետք ձեռնարկել: Կարելի է պլաններով կիսվել ընկերների և դաշնակիցների հետ` ձեզ և’ կհուշեն, թե ինչ անել, և’ կսատարեն:Հնարավոր են հանդիպումներ հետաքրքիր մարդկա նց հետ, սակայն դուք հակված եք թերագնահատել նոր ծանոթներին, նրանց արժանիքներին վերաբերվել քննադատաբար: Ավագ ազգականների հետ հարաբերությունները լարված են, քանի որ ձեր վարքագիծը սխալ է ընկալվում:

Կարիճ.

Դուք հասնում եք ձեր ուզածին` օգտագործելով շրջապատին որպես գործիք, սակայն դա անում եք այնքան հմուտ, որ ոչ ոք չի դժգո հում: Օրը շատ հարմար է ցանկացած տեսակի ստեղծագործական բնույթի զբաղմունքի, ինչպես նաև` ցուցահանդես, թատրոն, թանգարան, համերգասրահ այցելելու համար: Կարելի է հարդերձարանը թարմացնել, փոխել իմիջը` արդյունքը կգերազանցի ձեր սպասելիքները:Նշանի որոշ ներկայացուցիչների համար օրը կապված կլինի նոր սիրավեպ սկսելու հետ: Չի բացառված, որ դուք հանկարծ համակրանքով լցվեք մի մարդու հանդեպ, ով նախկինում ձեզ նյարդայնացնում էր:

Աղեղնավոր.

Այսօր ոչ մի բարդ գործի պետք չէ միայնակ ձեռնամուխ լինել` ձեզ իրոք աջակցություն է պետք, և լավ կլինի, որ որքան հնարավոր է շուտ դուք դա հասկանաք: Ռիսկի չգնաք` այսօր դժվար թե ձեր բախտը բերի, իսկ կորուստները կարող են շատ զգալի լինել: Բարենա պաստ օր է ժամանակակից տեխնիկա գնելու և դրանով աշխատելու համար:Ձեզ ձգում է ճամփորդելու գաղափարը, սակայն ուղևո րություն սկսելու համար սա ամենաբարենպաստ օրը չէ: Լավագույն բանը, որ կարող եք այսօր անել, դա հեռավոր ապագայի վրա ծրագրած ճանապարհորդությանը նախապատրաստվելն է:

Այծեղջյուր.

Հիանալի օր է, որը ձեզ հնարավորություն է տալիս իրականացնել ամենահամարձակ պրոֆեսիոնալ գաղափարները: Ձեզ բնորոշ եռանդն ու նպատակամղվածությունը օգնում են գերազանցել մրցակիցներին, հաղթահարել ցանկացած խոչընդոտ: Հնարավոր են ազդեցիկ մարդու աջակցություն, ծառայողական բարձրացում, աշխատավարձի աճ: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ֆինանսա կան առումով:Փոփոխություններ կլինեն անձնական ոլորտում: Երեկոյան դուք կհայտնվեք ռոմանտիկ տրամադրության ներքո, ինչը կարող է ձեր սիրային ժամադրությունը անմոռանալի դարձնել:

Ջրհոս.

Այսօր ձեզ մոտ ամեն ինչ կստացվի, թեկուզև` ոչ միանգամից: Օգնության մի սպասեք` գործի անցեք,անգամ եթե ոչ ոք ձեզ չի աջակ ցում: Ինքնուրույն գործելով, դուք կլուծեք բազմաթիվ հարցեր, ինչը կարող էր ավելի զգույշ և անվճռական մարդկանց ուժերից վեր լինել: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է ձեռնտու գործարքների կնքում:Աշխատեք ձեր հանդեպ ավելորդ ուշադրություն չգրավել, մնացեք ստվերում և ուշադիր հետևեք իրադարձություններին: Ձեր խորաթափանցությունն ու երևույթները ժամանակին նկատելու ունակությունը ձեզ բարի ծառայություն կմատուցեն:

Ձկներ.

Ինչով էլ որ դուք այսօր զբաղվեք, կարող եք չկասկածել, որ լրջորեն դրանով կհրապուրվեք: Չի բացառված, որ այսօր ձեր մեջ այնպի սի ունակություններ ու տաղանդներ հայտնաբերեք, որոնց մասին նախկինում չէիք էլ կռահում: Ձեր մտահորիզոնը սրընթաց ընդլա յնվում է, դրա հետ մեկտեղ էլ նորանոր ծանոթություններ են հաստատվում, և այս ամենի արդյունքում օրը բավական հագեցած է ստացվում, լի` տպավորություններով:Անձնական հարաբերությունները, ընդհանուր առմամբ, ներդաշնակ են: Հնարավոր է որ սիրա հարվեք, ընդ որում` լրջորեն ու անպատասխան, այնպես որ` պատրաստ եղեք դրան:

Կիրակի ՀՀ-ի հետ կձևակերպենք ֆրանսիական սպառազինությունների մատակարարման համաձայնագրերը. Ֆրանսիայի ՊՆ

Ֆրանսիայի ՊՆ ղեկավար Սեբաստիան Լըկորնյուն ասել է, որ Փարիզը և Երևանը կիրակի օրը կձևակերպեն ֆրանսիական սպառազինությունների մատակարարման մասին համաձայնագրերը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ֆրանսիական պաշտպանական գերատեսչության ղեկավարը մասնավորապես նշել է, որ սպառազինությունը հիմնականում կլինի հակաօդային պաշտպանության ոլորտի շրջանակում։